ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հայաստանն առանց հայերի» դիվային ծրագրին մասոնների և սիոնիստների գործուն մասնակցությունը

«Հայաստանն առանց հայերի» դիվային ծրագրին մասոնների և սիոնիստների գործուն մասնակցությունը
25.04.2023 | 21:28

1967 թ. աշնանը մասոնական կազմակերպությունների վերաբերյալ որոշ մերկացումներ կատարած «Ենի Ստամբուլ» թերթում Թալեաթ փաշայից բացի, որպես մասոններ նշված են նաև երիտթուրքերի իշխանության շրջանում կայսրության ֆինանսների հայտնի նախարար Մահմեդ Ջավիդ բեյի, Անկախության ատյանի ընդհանուր դատախազ Նեճիպ Ալիի և այլոց մասին։

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի 14.10.1985 թ. համարի 2-րդ էջում հրապարակված «Թուրքիոյ մեջ ժամանակին յառաջադիմած մասոններ» վերնագրով հոդվածում որպես մասոններ նշված են նաև Ղազի Օսման փաշայի, Մուստաֆա Ռեշիտ փաշայի, Ահմեդ Վեֆիբ փաշայի, Հաքքի Շինասի փաշայի, Միտհատ, Ալի, Ջեմալ փաշաների և տասնյակ այլոց անուններ, որոնց մի մասը հայտնի է որպես հայ ժողովրդի նկատմամբ գործադրված ցեղասպանության ոճրագործ։

Հայտնի է նաև, որ Թալեաթ փաշան ծագումով հրեա էր, սակայն կրոնափոխ լինելով՝ դարձել էր մահմեդական։ Անժխտելի է սիոնիստների մեծ դերը երիտթուրքական կազմակերպությունների ամրապնդման գործում։ Սփյուռքում հրատարակված «Արարատ» թերթի 1997 թ. սեպտեմբերի 6-ի համարում տպագրվել է Ահարոն Շխրտմյանի «Սիոնական քաղցկեղը՝ 100 տարեկան…» ուշագրավ հոդվածը, որում մասնավորապես նշված է.

«Սիոնիստական բանկերից դրամը սկսեց հոսել դեպի իթթիհատականները։ Սիոնիստական ազդեցության տակ գտնվող մամուլը սկսեց վարկաբեկել հայ ժողովրդի պահանջները, անտեսել հակահայ նենգությունները։ Սեփական ծրագրերի կենսագործման նպատակով ամբողջովին պաշտպանելով սուլթան Համիդին, իսկ հետագայում երիտթուրքերի պանիսլամական և պանթուրքական քաղաքականությունը՝ սիոնիստները հատկապես Համաշխարհային պատերազմի ընթացքում գործուն մասնակցություն ունեցան «Հայաստանն առանց հայերի»‰ հրեշավոր ծրագրի մշակման և իրականացման մեջ…»։

Մասոնների և սիոնիստների ծնած «Միություն և առաջադիմություն» («Իթթիհատ վե թերաքքը») կուսակցության առաջնորդները և անդամները, որոնք կոչվում էին նաև երիտասարդ թուրքեր (երիտթուրքեր), ուղղակի գործադրել են սիոնականության բոլոր պահանջները։ Չպետք է մոռանալ, որ սուլթան Աբդուլ Համիդ Բ-ին գահընկեց անողները նրանք էին՝ դեոնմե հրեաների (հրեա «մարգարե» Սեպթայի հիմնած կրոնական ուղղության՝ սեպթայիզմի հետևորդ, առերևույթ իսլամացած հրեաների), մասոնների, ինչպես նաև Արևմուտքի որոշ պետությունների աջակցությամբ։ Դեոնմե հրեաներ Ռահմի, Ջավիդ, Կարասո բեյերն ուղղակիորեն մասնակցել են գահընկեցության գործողությանը։

ՈՒշագրավ է նաև 1971 թ. օգոստոսի սկզբին Բեյրութի արաբական համալսարանը պատմության մագիստրոսի աստիճանով ավարտած լիբանանցի Հասան Հալլաքի «Օսմանյան պետության դիմափոխությունը սիոնական շարժման նկատմամբ»‰ ավարտաթեզը՝ հիմնված համիդյան և բրիտանական փաստաթղթերի, ինչպես նաև ժամանակակից աղբյուրների վրա։ Հեղինակին հաջողվել է փաստել երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության սերտ գործակցությունը սիոնական շարժման հետ։

Ինչպես նշել է պատմության մագիստրոսը, «1908թ. «Իթթիհատ վե թերաքքի»‰ հեղաշրջումն ուրիշ բան չէր, եթե ոչ՝ հրեական հեղաշրջում, որի նպատակն էր Պաղեստինի մեջ ստեղծել Իսրայելի իշխանությունը»։ Հ. Հալլաքը փաստերով ապացուցել է, որ սիոնական շարժումը հիշյալ կուսակցության գործուն աջակցությամբ է ներթափանցել Պաղեստին և հետագայում նվաճել այն։ Իրոք, պանթուրքիզմի դրոշակակիր իթթիհատականները սիոնականության զինակիցներն էին, և պանթուրքիզմի «վարդապետությունն» ունի սիոնական ակունքներ։

Սփյուռքի հայալեզու հայտնի պարբերականներից «Արարատի» 01.01.1998թ. «Արարատ բացառիկ» համարում տպագրված «Ակնարկ հրեա-մասոնություն առնչությունների վրա» հոդվածում ևս հետաքրքիր տեղեկություններ կան վերը նշվածի վերաբերյալ։

«Որպես Սփյուռքում ապրող տարագիր հայեր՝ մենք ևս զոհերն ենք այս ահռելի հրեշի, որը կոչվում է սիոնիզմ,- գրել է հիշյալ հոդվածի հեղինակ Սամվել Ղազարյանը։ -Այս առնչությամբ արժե վկայակոչել Հայ Դատի մութ ծալքերից մի վավերաթուղթ։ 1971-ին Middle Eastern Studies պարբերականը հրատարակել է Թուրքիայում Անգլիայի երբեմնի դեսպան Ջոն Լոութըրի զեկուցագիրը (անգլիական դիվանագիտության թղթերի մեջ կրում է F0800/193 թվագրությունը), որում կարդում ենք.

«Մասոնությունը մեծ ազդեցություն ունի երիտթուրք շարժման և Թուրքիայի պետական գործերի վրա։ Այդ ազդեցությունը սկսված է տակավին երիտթուրք շարժման սկզբնավորումից, Սալոնիկի մեջ։ Հրեա պատգամավոր Կարասոն «Մակեդոնիա-Ռիզորթա» օթյակի հիմնադիրն է, որի նպատակն է այդ ձևով հրեական ազդեցությունը զորացնել Թուրքիայի վրա։ Սալոնիկի մեջ սկսված երիտթուրք շարժման ոգին հրեական էր, որն առած էին իտալական մասոնության ազատություն-հավասարություն-եղբայրություն կարգախոսը… Երիտթուրք հեղափոխությունը շատ ավելի հրեական հեղափոխություն էր, քան թե թուրքական։ Այսօր ևս երկար է անվանացանկը թուրք այն պաշտոնյաների, որոնք մասոն կամ հրեա-մասոն են»։

Սփյուքում հրատարակված «Երիտասարդ հայ» պարբերականն իր 02.06.1973թ. թիվ 77 համարում ներկայացրել է պատմաբան ու քաղաքական գործիչ Յուսեֆ Իբրահիմ Յազբեքի պատմածը։ Նա նույնպես հաստատել է, որ «Իթթիհատ վե թերաքքը»‰ կուսակցության շարքերում բազմաթիվ սիոնիստ հրեաներ կային, նրանց մի մասի անունները նշելով, հավելել է, որ սիոնիստների հետ սերտորեն գործակցել են նաև մասոնները, որոնք «ղեկավար դիրքեր ունեին մասնավորաբար «Իթթիհատ վե թերաքքը»-ից ներս։ Նրանց դերը կարևոր է եղած նաև հայկական ջարդերի գործով»։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/224289/24/22/30/?fbclid=IwAR0pMGcbVn7dFRN2m0s24SXrDkiEjJ_zoxUseRKYZaj5w6Lc8jd0IFt-gTk

Դիտվել է՝ 7408

Մեկնաբանություններ